Կհանդիպեն Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիրաբդոլահիանը շուտով կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ամիրաբդոլահիանն այս մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Վերջին օրերին կարծիքներ փոխանակեցինք Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Շուտով Մոսկվայում կհանդիպեմ ՌԴ արտգործնախարարի հետ»,-նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է: