Սիսիան համայնքի 34/04 և 34/07 ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են խախտումներով. 34/07 տեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել ՔՊ թեկնածուին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիսիան համայնքի 34/04 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։

Քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում»։

Մեկ այլ գրառմամբ էլ նա լուսանկար է տարածել՝ գրելով. «Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել համար 6՝ ՔՊ թեկնածուին»։

Տեսանյութեր

Լրահոս