Արտահանումն աճել է 1.5 անգամ
Այս տարվա հունվարին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 112.4 միլիոն դոլարը, ինչը 54.6%-ով գերազանցում է 2012 թվականի հունվարի ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ներմուծման աճի տեմպը ավելի ցածր է եղել՝ 13%։ Չնայած այդ հանգամանքին՝ ներմուծման ծավալը շուրջ երեք անգամ գերազանցում է արտահանմանը՝ 310.2 միլիոն դոլար։