44-օրյայի ժամանակ բյուջեից կատարվել է կանխիկացում` թանկ զրահաբաճկոններ են գնվել. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց նախկինում արված հայտարարությունը, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են կանխիկացումներ արտարժույթով, որոնցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ գնով զրահաբաճոններ:
«Բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, ես խոստանում եմ, որ այդ գործը պարզվելու է և ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև՝ երկիրն իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները» ,- հավելեց պատգամավորը:
Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում հնչեցրած պատերազմի պարտության մեջ «մեղավոր» «հինգերորդ շարասյան» մասին ակնարկներին:
«Դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք և ֆեյքերով տարածվելիք «Փաշինյանը մեղավոր չէր. բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ որևէ մեկն իրավունք չունի բանակի մասին նման ակնարկներով խոսել,- Ես շատ եմ խնդրում մեր բանակի զինվորից մինչև սպա՝ մարտիկներին, Դուք, բացի ձեր համազգեստի պատվից, կորեցնելու բան չունեք. խնդրում եմ՝ սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման մասին, լոգիստիկայի մասին, Սյունիքից զորքերի հետքաշման բանավոր հրամանի մասին և բոլոր անօրինական ու հակապետական հրամանների մասին, որոնք ստացել եք պատերազմի ժամանակ՝ զինվորից մինչև գեներալ»:
Մանրամասները՝ տեսանյությում