Բաժիններ՝

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար:

«2023 թվականի մարտի 15-ի ժամը 07:00-ի դրությամբ Ռազմավիրական ճանապարհը գործում է կանոնավոր ռեժիմով»,- այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ից (Երևանի ժամանակով 02:30-ից) Ռազմավիրական ճանապարհով Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երթևեկությունը փակվել Էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031