Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները ԵԱ-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում։
Հայ գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը Սամվել Տեր-Սահակյանը 11 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցրեցին 39-րդ, 42-րդ և 44-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Էմին Օհանյանը վաստակել են 7-ական միավոր:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2023 թվականի չեմպիոնը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Սարանան է: