Լուսանկարիչն ընկել է Լեդի Գագային «Օսկար»-ի կարմիր գորգի վրա լուսանկարելիս
Լոս Անջելեսում այս գիշեր տեղի ունեցած «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Լեդի Գագան ներկաներին «տապալել է» իր շքեղ տեսքով։ Մասնավորապես, լուսանկարիչներից մեկը, Լեդի Գագային լուսանկարելու ժամանակ, ընկել է։ Տեսանյութը հայտնվել է համացանցում, գրում է korrespondent.net-ը։
Դեպքը տեղի է ունեցել հենց կարմիր գորգի վրա։ Հետաքրքիր է, որ երգչուհին անմիջապես շտապել է օգնության:
Կադրերում Լեդի Գագան վստահորեն քայլում է հավաքվածների առջև, և հանկարծ լրագրողներից մեկը սայթաքում է և ընկնում՝ լուսանկարչական սարքը ձեռքին։ Երգչուհին, տեսնելով դա, շտապում է տուժածի մոտ։