Եթե Ադրբեջանին հաջողվի կուլ տալ Արցախը, ապա չի լինի նաև Հայաստանի Հանրապետությունը. Արամ Աբրահամյան

«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը Երևանում  անցկացնում է առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը: Համաժողովի երկրորդ օրվա քննարկումների արդյունքներն ամփոփելով՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, համաժողովի՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական խմբի ղեկավար Արամ Աբրահամյանը նկատեց.

«Պետք է լինեն համատեղ բազմաթիվ նպատակներ և ցանցային կառույց, որի սաղմը, ես ենթադրում եմ, պետք է լինի Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև այն ներկա է ամեն տեղ:

Ես նաև զրուցել եմ մեր հոգևորականների հետ. նրանք պատրաստ են ոչ միայն հավատը տարածել, ոչ միայն կրոնական գործերով զբաղվել, այլև հայապահպանության և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության պահպանության գործը ցանցային անել»:

Արձանագրելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևորությունը՝ Արամ Աբրահամյանը, այդուհանդերձ, շեշտեց նաև լոբբիզմի տարածումն առկա իրավիճակի և մարտահրավերների վրա:

Կարդացեք նաև

«Եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականությունը.  եթե չլինի Արցախը, եթե Ադրբեջանին հաջողվի կուլ տալ Արցախը, ապա չի լինի Հայաստանի Հանրապետությունը, և մեր բոլոր հայրենակիցները, որոնք անտարբեր չեն և իրենց հայ են համարում, պետք է առաջինը հենց դա գիտակցեն»,- ամփոփեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս