Արցախում ձևավորվել է Միջկուսակցական համակարգող մարմին

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):

Հուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատվական կառույց է, որտեղ քննարկվելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասվող զարգացումները և անհրաժեշտության դեպքում եզրակացություններ ու առաջարկներ են ներկայացվելու համատեղ գործողությունների և միասնական դիրքորոշումների համար»:

Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկա օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների թեմայով խորհրդատվություններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:

Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաև այլ քաղաքական ու հանրային միավորներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031