«Երբ այդ մարդը հայտնվեց, ուզեն-չուզեն՝ բոլորը միանալու են նրան». Վահան Բաբայան

Մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության այցեքարտն է. նրանք այդ  ողբերգության վրա են կառուցել իրենց քաղաքական կապիտալը, և այն, ինչ չհաջողվեց անել 2008 թվականին, Փաշինյանի թիմն արեց 2018 թվականին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, մարտիմեկյան  ողբերգությանն անդրադառնալով, նման տեսակետ հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը։

Ըստ նրա՝  50 տարի անց էլ Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ նույն բանն է կրկնելու, ուստի պետք է ճշգրիտ քաղաքական գնահատականի սպասել հասարակությունից  և Հայաստանի ապագա իշխանությունից։

«Ապագա իշխանությունը պետք է տա ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների քաղաքական գնահատականը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ հասարակությունից գնահատական կարելի է սպասել, եթե ընդդիմադիրները հատկապես դրա մասին շատ խոսեն ու ներկայացնեն, թե ինչու չեն ընդունում այս իշխանության դիրքորոշումները՝ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի, այլ նաև՝ քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմությունն իր ունեցած  գործիքների մի չնչին մասն է օգտագործում։

Որպես ընդդիմադիր գործիչ՝ Բաբայանն առաջարկում է ձևավորել նոր օրակարգ՝ Արցախի հարցից զատ, նաև առաջնային դարձնելով սոցիալական լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են հասարակության առջև։

«Մինչև հիմա չի ձևավորվում այդ օրակարգը, որովհետև ընդդիմության ներսում կան ամբիցիաներ… Չունենք մի լիդեր, որն ասի՝ ես կդառնամ ու կփոխեմ։ Նման մարդ չկա։ Բոլոր իշխանափոխությունները տեղի են ունենում, երբ հայտնվում է այդ մարդը։ Երբ այդ մարդը հայտնվեց, ուզեն-չուզեն՝ բոլորը միանալու են նրան»,- ասաց Բաբայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս