Հունվարին Վրաստան ներմուծված ձեթի 90 տոկոսը Ռուսաստանից է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներվ՝ 2023 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից գնել է 1 762 տոննա (2,373 մլն դոլար) ռուսական ձեթ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 90 տոկոսը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ի դեպ, այս տարի Վրաստանն ընդհանուր առմամբ գնել է 1 961 տոննա (2,688 մլն դոլար) արտադրանք։ Ըստ այդմ՝ 2023 թվականի առաջին ամսում Վրաստանում ռուսական ձեթի 1 լիտրն արժեցել է 1,35 դոլար։
Նշենք, որ Ռուսաստանը նախորդ տարվա հոկտեմբերից չեղարկել է ձեթի մաքսատուրքը. նշված ամսից մինչև դեկտեմբեր Վրաստանը գնել է 11 հազար 955 տոննա (17,904 մլն դոլար) ապրանք, հետևաբար` 1 լիտրի արժեքը միջին հաշվով կազմել է 1,50 դոլար։
Ինչ վերաբերում է անցած տարվա սեպտեմբերին (մինչև զրոյական մաքսատուրքի ուժի մեջ մտնելը), Վրաստանը ներմուծել է 2 244 տոննա (3,815 մլն դոլար) ռուսական արտադրանք։ Այդ ժամանակ 1 լիտրի միջին գինը 1,70 դոլար էր։