Չեմ կարողանում հասկանալ` կներեք. Քաղաքապետը` վարչական շրջանի ղեկավարին
Վարչական շրջանների կողմից հաշվետու ժամանակահատվածում Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել 1915 տեղեկատվություն՝ ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:
«Աջափնյակ վարչական շրջանի կողմից ներկայացվել է՝ 124, Ավանից՝ 135, Արաբկիրից՝ 165, Դավթաշենից՝ 45, Էրեբունիից՝ 575, Կենտրոնից՝ 95, Նոր Նորքից՝ 131, Նորք-Մարաշից՝ 71, Քանաքեռից՝ 372 տեղեկատվություն»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին վարչությունից:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե Դավթաշեն վարչական շրջանում թիվն ինչո՞ւ է քիչ:
«Չեմ կարողանում հասկանալ, կներեք: Ընդամենը 45 տեղեկանք է տրվել՝ ի՞նչ խնդիր կա»,- հարցրեց քաղաքապետը:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը պատասխանեց, որ իրենց մոտ տարբերվում է նաև տնտեսվարողների թիվը: