Աշտարակ խոշորացված համայնքի 8 ընտանեկան ամբուլատորիաների տնօրեններին ազատել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներ Ծաղիկ Վարդանյանն ու Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են առողջապահության առաջնային օղակում առկա խնդիրների մասին:

«Առողջապահության առաջնային օղակն արտահիվանդանոցային այն ձևն է, երբ մարդիկ չեն գնում, չեն պառկում: Այս բժշկական ծառայություններն իրականացնում են պոլիկլինիկաները, ընտանեկան բժիշկների գրասենյակները: Եթե քաղաքներում բնակչությանը հիմնականում պոլիկլինիկական ծառայություններն են սպասարկում, ապա գյուղական վայրերում դրանք ամբուլատորիաներն են, որտեղ ընտանեկան բժիշկների օֆիսներ են: Երևանում իրականացվել է, այսպես ասած, պոլիկլինիկաների բարեփոխում՝ պրիմիտիվ միավորումների ձևով: Սա ոչ բժշկական մոտեցում է:

ԱՀԿ-ն մեծ դիլեմա ունի. իր բոլոր փաստաթղթերում գրում է, որ մոտ 80 տոկոս հիվանդությունների կանխման, բուժման ընթացքը կախված է նրանից, թե դու ինչքանով կկարողանաս առաջնային օղակը կարգավորել, իրականացնել ճիշտ բուժօգնության սկիզբ: Կանխարգելելով՝ թեթևացնում ես հիվանդանոցային բեռը»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Անուշ Պողոսյանն էլ խոսեց գյուղական ամբուլատորիաների մասին:

Կարդացեք նաև

«Առողջության իրավունքի պարզաբանման համար դիմել են Աշտարակ խոշորացված համայնքի 8 ընտանեկան ամբուլատորիաների տնօրեններ և բարձրաձայնում են, որ իրենց հայտնել են՝ խախտումներով են աշխատել և 2023թ. փետրվարի 1-ից դադարեցնելու են որպես տնօրեն աշխատել:

Ավելին, տրվել են կարգադրագրեր. համայնքի ղեկավարի կարգադրությամբ 8 ընտանեկան բժիշկներն ազատված են աշխատանքից, ավելին, հետհաշվարկ են անելու և գանձելու են բոլոր այն տարիների աշխատավարձը, որոնք որպես տնօրեն ստացել են»,- հայտնեց Անուշ Պողոսյանը:

Նրանք հորդորեցին կանգնել բժիշկների կողքին:

Տեսանյութեր

Լրահոս