«Եթե արտադրական կանեփի ոլորտը տրվի մեզ՝ արդյունքը կտարբերվի այսօրվա արդյունքից». Վահան Քերոբյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունումը որոշեցին հետաձգել 2 ամսով՝ աշխատանքային քննարկում իրականացնելու համար։

Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախ ասաց՝ երբ  Էկոնոմիկայի նախարարությունը  ծրագրերով կամ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս, աշխատում են նաև այնպիսի արդյունքային ցուցանիշներ ներկայացնել, որպեսզի ցույց տան, թե այս կամ այն օրենքն ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։
«Բնականաբար, մեր շահագրգռվածությունն այնպիսին է, որպեսզի այն աշխատանքը, որը մենք անում ենք, զգալի ազդեցություն ունենա տնտեսության վրա։ Եվ այդ տեսանկյունից, կարելի է ասել, մենք, այսպես ասած՝ վաճառող նախարարություն ենք, այսինքն՝ մենք փորձում ենք այնպես անել, որ մեր գրած ծրագրերը լավ արդյունք ունենան։ Այս տեսանկյունից եթե մենք ուզում ենք, որ այս ոլորտն ինչ-որ զգալի ներդրում ունենա Հայաստանի տնտեսական, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման վրա, պետք է դիտարկել, թե ինչ ենք արել, կամ ինչ արդյունքի ենք հասել, օրինակ՝ վերջին երկու տարում։ Արդյունքը գոհացուցիչ չէ, ինչը նշանակում է, որ այս օրենքի աշխատանքը, մեխանիզմը պետք է փոխվի։ Մենք դեմ չենք լինի, եթե այս ծրագրի կամ արտադրական կանեփի ոլորտի զարգացման պատասխանատվությունը դրվի էկոնոմիկայի նախարարության վրա, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունքային ցուցանիշները տարբեր լինեն նրանից, ինչ հիմա կա»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս