Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունումը որոշեցին հետաձգել 2 ամսով՝ աշխատանքային քննարկում իրականացնելու համար։