Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել:
Լսումները կանցկացվեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։
Խորհրդարանական լսումները կմեկնարկեն ժամը 11.00-ին՝ ԱԺ նիստերի դահլիճում: