«Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում». Էդիկ Բաղդասարյան
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում: Ի՞նչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել:
Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում: Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞ էդ զորամասերում, որ հետեւի, թե ինչ պայմաններում են քնում զինվորները, պայմանագրայինները:
Լրագրողների առաջ էլ փակել եք բոլոր դռները, թույլ չեք տալիս զորամասեր, դիրքեր այցելել՝ անհեթեթ պատճառաբանություններով»: