120 000 արցախցի շարունակում է 88-ի պայքարը. ընթերցվեց Արցախցի պատգամավոր Հակոբ Հակոբյանի ուղերձը
Այսօր «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում քննարկումը վարող Լիլիթ Թումանյանն ընթերցեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ուղերձը, ով շրջափակման պատճառով չէր կարողացել ներկա գտնվել երևանյան հանդիպմանը:
«Շուրջ մեկ ամիս է անցել, սակայն Արցախի բնակչությունն արժանապատվորեն դիմանում է դժվարություններին: Հասկանալի է, որ խնդիրները շատ են, ու հեշտ չէ, սակայն այսօր չէւ ուզենա հումանիտար խնդիրներից խոսել: Կա էլեկտրաէներգիայի և ինտերնետ կապի խնդիր: Սակայն ես ուզում եմ կարևորել այն մթնոլորտը, որն այսօր տիրում է Արցախում. յուրաքանչյուր արցախցի այսօր հասկանում է, որ թիկունք թիկունքի պետք է կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»,-նշել էր Հակոբ Հակոբյանը:
Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ դեկտեմբերի 25-ի հանրահավաքի ժամանակ 60 000 արցախցի հայտարարեց, որ Արցախի պետականությունն ու պատմական հայրենիքում ապրելու՝ իրենց իրավունքը բացարձակ արժեքներ են, ու դրանցից իրենց ոչ ոք չի կարող հետ պահել:
«Արցախն ապավինում է մայր հայաստանին, և անթույլատրելի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են զերծ մնալ Արցախի համար կենսական խնդիրների կարգավորման գործընթացից: Մենք համոզված ենք, որ այսօր 120 000 արցախցի շարունակում է 88-ի պայքարը»,-ասել է Հակոբ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: