Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քենանին:
Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քենանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով: