«Ադրբեջանի առաջ քաշած պայմանները վերջնագիր են». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծել, որովհետև իրականում նրա առաջ քաշած պայմանները վերջնագիր են։

Միջազգային ճնշումները հաշվի առնելով չեմ կարծում, որ Ադրբեջանը ճանապարհը երկար փակ պահելու ռեսուրս ունի, սակայն ստեղծում է նոր մեխանիզմներ այլ ձևով իր նախապայմանները պնդելու համար։

Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է»։

Տեսանյութեր

Լրահոս