Գազի մատակարարման խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով. Բայրամով
Գազի մատակարարման խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Լեռնային շրջաններում ցուրտ եղանակային պայմաններին երբեմն նման խնդիրներ առաջանում են»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հնարավոր հանդիպմանը՝ Բայրամովը նշել է, որ հանդիպումը ծրագրվում է դեկտեմբերին: