«Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որեւէ ուղերձ չի հղել. երեւի Ալիեւն արգելել է։
Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31-րդ տարեդարձն է։
Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։
Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի։
Հայաստանում չկա պետական իշխանություն։
Կա ռեժիմ, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։
Սրանց թողես միայն «հիմնավորեն», որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»։