Բաժիններ՝

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել է ճեպազույցը լրագողի հետ վեճի պատճառով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել է ճեպազրույցը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել է նրա մեկ այլ գործընկերոջ:

«Կարո՞ղ եք արդյոք պատասխանել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցին: Ձեզ համար ինչու՞ է այդքան բարդ պատասխնել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին հարցին, երբ նախագահը հանդիպում է աֆրիկյան 50 ղեկավարների հետ: Ձեզ համար ինչու՞ է այդքան բարդ ինձ հարցի իրավունք տալ»,- ասել է լրագրողը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա:

«Դա բարդ չէ, ես պատասխանել եմ», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դուք մեզ թույլ չեք տալիս հարց տալ»,- կրկին բացականչել է լրագրողը: «Դուք ինձ թույլ կտա՞ք պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ես հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին, բայց Դուք թույլ չտվեցիք: Այնպես որ, Ձեր մյուս գործընկերն այժմ հարց կտա»,- հավելել է նա: «Թույլ տվեք Ձեզ հարց տալ ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին»,- կրկին առարկել է լրագրողը: «Ես բառացիորեն հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին:

Դուք ինձ ընդհատեցիք»,- ի պատասխան ասել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն թղթակիցը շարունակել է վեճը: «Լավ, բոլորին շնորհակալություն: Կտեսնվենք վաղը», – ասել է Ժան-Պիեռը և դուրս եկել սրահից՝ ճեպազրույցն ավարտելով ժամանակից շուտ: Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում վեճ է ծագում հարց տալու հնարավորության և հերթականության շուրջ: Նոյեմբերին Ժան-Պիեռն արդեն վեճի է բռնվել երկու լրարգողների հետ հենց նույն առիթով:

Տվյալ հատվածը կարող եք դիտել տեսանյութի 1:25:00 րոպեից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս