Զուտ փաշինյանական կոռուպցիա, որը նրան ներվում է

«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա»․ խիստ հավակնոտ այս պնդումը Փաշինյանն արեց իշխանության գալուց ընդամենը երեք ամիս անց։ Հեղափոխական փրկչի իր մտացածին կերպարին խիստ սազական՝ նա իրեն դիրքավորում էր որպես մեկը, որի օրոք չկա ո՛չ կաշառատվություն, ո՛չ հովանավորչություն, ո՛չ խնամի-ծանոթ-բարեկամ, ո՛չ էլ կոռուպցիայի այլ դրսևորումներ։ Անցած չորսուկես տարում այս ամենի բազմաթիվ, հարյուրավոր դրվագներ քաղաքացին ինքը վստահաբար կհիշի։ Անդրադառնանք ընդամենը վերջին մեկ շաբաթում աղմուկ հանած հատուկենտ կոռուպցիոն դեպքերի, ինչն ապացուցում է, որ Փաշինյանի իշխանության մեկ օրն անգամ առանց որևէ աղմկահարույց բացահայտման, սկանդալի կամ կոռուպցիոն ռիսկի չի անցնում։

«Սուրմալուի» պայթյունից չորս ամիս անց տասնյակ զոհերի և խոշոր ավերածության համար կալանավորվել է ընդամենը պահեստի երկու աշխատակից, որևէ պաշտոնյա ո՛չ իրավական, ո՛չ էլ նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չի կրել։ Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի անդամների երկօրյա դիլիջանյան աշխատաժողովի համար մեկ անձից 10 մլն դրամի գնում է արվել։ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեի միջոցներով գաղտնի որոշմամբ 5 նոր ամենագնաց մեքենա է ձեռք բերվել՝ ավելի քան 500 հազար դոլար ընդհանուր արժեքով։ Շիրակի, Գեղարքունիքի և այլ մարզերի տասնյակ համայնքներում մարզպետները տապալում են դպրոցների տնօրենների ընտրությունը՝ նշանակելով յուրային կադրերին։ Գործարար և մեծահարուստ պատգամավորները, որոնք իբր պիտի խորհրդարանում չլինեին, վրդովվում են, թե ինչ վատ բան կա, օրինակ, թանկարժեք կտավներ կամ այլ իրեր պահելու մեջ։ Քաղաքապետարանն առանց մրցույթի՝ մեկ անձից 176 մլն դրամի գնում է արել «Սինեմարտ» ընկերությունից՝ Երևանի ամանորյա լուսային ձևավորման համար։ «Սինեմարտը» հենց այն ընկերությունն է, որն աղճատել է Հանրապետության հրապարակի հուշարձան շենքերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս