«Բաքվից ստացած տեքստը շուտով մեր նկատառումներով կվերադարձնենք Ադրբեջանին». ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նշեց, որ շարունակում են աշխատել։
«Տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնել Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, տեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ այն լավատեսությունը, որն ավելի վաղ հայտնել էր խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, ինչո՞ւ իրականություն չի դառնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք ասել են, որ ջանք կներդնեն, որպեսզի մինչև տարվա վերջ ունենան խաղաղության պայմանագիրը։
«Հայաստանն ի դեմս իշխանության՝ իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի։ Մենք շարունակելու ենք աշխատել և խմբագրված տեքստը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում