Բաժիններ՝

Հասկանալով կարդալու մասին

Ի­մաս­տո՛ւն ­դարձ­րու ինձ, որ քննեմ Քո օ­րեն­քը և ամ­բողջ սրտովս պահ­պա­նեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։

Եվ արդ, պատ­վենք Սուրբ Գիրքն ըն­թեր­ցա­նությամբ, ո­րը պատ­ճառն է մեր բո­լոր բա­րե­լա­վություն­նե­րի. սի­րով փա­փա­գենք Սուրբ Գրքի ու­սում­նա­սի­րությու­նը և ըն­թեր­ցե­լիս հո­գանք եր­կու բա­նի մա­սին. նախ` որ հաս­կա­նանք ըն­թերց­վա­ծը, և երկ­րորդ` որ մտքում ան­մո­ռաց պա­հենք, մա­նա­վանդ գոր­ծով կա­տա­րենք և օ­րեն­քը կա­տա­րող լի­նենք, որ թեթևամ­տությամբ չզրկվենք մե­ծա­գույն բա­րիք­նե­րից (Խոս­րով Անձևա­ցի):

Թերևս ­կա­րե­լի է ար­տագ­րություն­ներ ա­նել Գրքե­րից, սա­կայն պետք է յու­րաց­նել: Կար­դալ այն, ին­չը հաս­կա­նա­լի է: Պետք է քիչ կար­դալ, բայց` հաս­կա­նա­լով (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

Երբ ձեռ­նա­մուխ լի­նես աստ­վա­ծա­յին Գրքերն ըն­թեր­ցել և ի­մա­նալ խոս­քե­րի զո­րությու­նը, ա­ղա­չում եմ, ու­շադ­րություն դարձ­րու, որ ոչ մի տառ չվրի­պի քո մտքից: Բո­լոր գրվածք­նե­րը երկ­նա­վոր ի­մաս­տություն են պա­րու­նա­կում և ծնում են ի­մաս­տուն մտքե­րի հոգևոր խոս­քեր, ո­րոնք ա­մուլ են չհաս­կա­ցող­նե­րի հա­մար, իսկ հաս­կա­ցող­նե­րի հա­մար` բազ­մու­սույց: Այդ­պես էլ` յու­րա­քանչ­յուր միտք լսե­լիս. ով ճիշտ է հաս­կա­նում, նրա մտքի ճա­շա­կե­լիքն ա­նու­շա­նում է (Մամբ­րե Վեր­ծա­նող):

Կարդացեք նաև

Ս. Ա­թա­նա­սը Ան­տոն Ա­նա­պա­տա­կա­նի մա­սին խո­սե­լիս ընդգ­ծում է այն ճշմար­տությու­նը, որ նա «այն­քան ու­շա­դիր էր Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցա­նությա­նը, որ նրա­նում գրված ոչ մի խոսք գե­տին չէր ընկ­նում, այլ հի­շում էր ամ­բող­ջը, և հի­շո­ղությու­նը գրա­վում էր Գրքե­րի տե­ղը» («Աբ­բա՛, մի խոսք ա­սա՛ ինձ»):

Հե­տա­մո՛ւտ­ ե­ղիր հա­սու լի­նել սուրբգ­րա­յին յու­րա­քանչ­յուր բա­ռի ի­մաս­տին, որ հաս­նես սրբե­րի մար­գա­րե­նե­րի և ա­ռաք­յալ­նե­րի մտքե­րի խոր­քե­րին և մեծ ստու­գությամբ հաս­կա­նաս դրանք: Ի­րենց կյան­քում աստ­վա­ծա­յին շնոր­հով դե­պի լույս ա­ռաջ­նորդ­վող­նե­րը միշտ զգում են, որ ա­սես մտա­վոր ինչ-որ ճա­ճանչ է անց­նում տո­ղե­րի վրա­յով` գի­տակ­ցության հա­մար մերկ բա­ռե­րը զա­նա­զա­նե­լով հոգևոր գի­տությամբ ար­տա­հայտ­ված խոր մտքե­րից:

Ե­թե մե­կը կար­դում է բազ­մի­մաստ հա­մար­ներ` չխո­րա­նա­լով դրանց ի­մաս­տի մեջ, ա­պա սիրտն էլ է մնում աղ­քատ, ան­հա­ղորդ, և նրա մեջ մա­րում է սուրբ զո­րությու­նը, ո­րը հո­գու հրա­շա­լի ըն­կալ­ման դեպ­քում սրտին քաղց­րություն է պատ­ճա­ռում (ս. Ի­սա­հակ Ա­սո­րի):

Ըն­թեր­ցող­ներն ա­ռանց որևէ դժվա­րության հաս­կա­նում են աշ­խար­հիկ գրքե­րը, սա­կայն աստ­վա­ծա­յին ու փրկա­գոր­ծա­կան Գրքե­րը ոչ ոք չի կա­րող ինք­նու­րույն հաս­կա­նալ կամ ըն­կա­լել ա­ռանց Սուրբ Հո­գու օգ­նության (Սի­մեոն Նոր Աստ­վա­ծա­բան):

Շնո՛րհ ­տուր, Տե՛ր, որ մենք բո­լորս կա­տա­րենք ա­վե­տա­րա­նա­կան այս պատ­վի­րա­նը. «Քննե­ցե՛ք Գր­քե­րը» (Ո­րո­գի­նես Ա­լեք­սանդ­րա­ցի):

Լավ է մի տուն սաղ­մոս ա­սել հաս­կա­նա­լով ու ըմբռ­նե­լով, քան թե հա­զար տուն` ա­ռանց հաս­կա­նա­լու և միտ­քը քննե­լու:

Աստ­վա­ծա­շուն­չը վե­րըն­թեր­ցա­նության գիրք է

Աստ­վա­ծա­շունչն ըն­թեր­ցե­լիս, երբ ան­հաս­կա­նա­լի մտքի ենք հան­դի­պում, չպետք է կանգ առ­նենք դրա վրա. կհաս­կա­նանք հե­տո` երկ­րորդ ան­գամ ըն­թեր­ցե­լիս: Առ­հա­սա­րակ օգ­տա­կար է միևնույն բա­նը հա­ճախ վե­րըն­թեր­ցե­լը: Այս­պես` Պո­ղոս ա­ռաք­յա­լի որևէ թուղթն ըն­թեր­ցե­լուց հե­տո ան­մի­ջա­պես կար­դանք երկ­րորդ, եր­րորդ ան­գամ: Մի հե­ղի­նակ ա­սում է. «Երբ ամ­բողջ գրվածքն ըն­թերց­վել է, և բո­լոր ման­րա­մաս­նություն­նե­րը ձուլ­վել են մի կուռ ամ­բող­ջության մեջ, անհ­րա­ժեշտ է կար­դալ երկ­րորդ ան­գամ, որ­պես­զի այդ ներ­դաշ­նակ ամ­բող­ջության լույ­սի ներ­քո հաս­կա­նա­լի դառ­նան ման­րա­մաս­նե­րը, որ նրա կազ­մի մեջ են մտնում իբրև բաղ­կա­ցու­ցիչ մա­սեր»:

Նմա­նօ­րի­նակ կրկնո­ղա­կան ըն­թեր­ցա­նության դեպ­քում ոչ միայն հաս­կա­նա­լի է դառ­նում մինչ այդ ան­հաս­կա­նա­լին, այլև ար­դեն մի ան­գամ հաս­կաց­ված խոս­քե­րի մեջ ջա­նա­սեր ըն­թեր­ցո­ղը ա­մեն ան­գամ նոր մտքեր է բա­ցա­հայ­տում, ո­րոնք ընդ­լայ­նում ու խո­րաց­նում են նրա ըմբռ­նու­մը` ու­րա­խություն պատ­ճա­ռե­լով սրտին: Այդ­ժամ աստ­վա­ծա­յին յու­րա­քանչ­յուր խոսք ի­րա­վամբ սերմ է դառ­նում, ո­րից հա­վա­տի աչ­քե­րով ու­շադ­րությամբ քննե­լիս միշտ ա­ճում են ցո­ղուն­ներ, ծա­ղիկ­ներ և նոր մտքե­րի պտուղ­ներ: Այն­պես որ, ինչ­քան շատ ենք ըն­թեր­ցում Սուրբ Գրքի որևէ հատ­ված, այդ­քան նո­րա­նոր բա­ներ ենք գտնում նրա­նում. նրա բո­վան­դա­կությունն աս­տի­ճա­նա­բար ընդ­լայն­վում է մինչև ան­սահ­մա­նություն` իր մեջ ի հայտ բե­րե­լով Աստ­ծու խոս­քի հատ­կա­նի­շը, ո­րը նույն­քան հա­վերժ ու ան­սահ­ման է, որ­քան Նա, Ու­մից այն բխել է։

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս