Ռուսաստանը պատրաստ է անցկացնել Էրդողանի և Ասադի հանդիպումը. Բոգդանով
Մոսկվան միջնորդություն չի պարտադրում Անկարային և Դամասկոսին, բայց եթե մեզ խնդրեն, ապա պատրաստ ենք անցկացնել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը:
Այս մասին ,ՌԻԱ Նովոստիե գործակալությանը հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: «Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնում և ասում, որ դա ճիշտ կլիներ, բայց առայժմ քաղաքական մակարդակով կոնկրետ աշխատանք չի տարվում: Առայժմ նման պլաններ չկան», – ասել է Բոգդանովը: Նա հայտնել է, որ Ռուսաստանը դրականորեն կարձագանքի, եթե կողմերը հանդիպելու ցանկություն հայտնեն:
«Ամեն բան կախված է կողմերի ցանկությունից, իսկ մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում: Եթե մեզ խնդրեն այդ մասին, և Անկարայի ու Դամասկոսի մեր գործընկերները նման շահագրգռություն ունենան, ապա, իհարկե, մենք կարձագանքենք դրականորեն», – նշել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Թուրքիայի և Սիրիայի գագաթնաժողովի համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին առաջին անգամ նոյեմբերին վերջին հայտարարել էր Սիրիայի խնդրով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ,ՌԻԱ Նովոստիե-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել էր, որ այդպիսի հանդիպումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, բայց «այն պետք է համապատասխան ձևով նախա