ՀՀ Կառավարությունը 122 միլիոն 363 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել 122 միլիոն 363 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 48 միլիոն 602 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ներքին Գետաշեն, Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման, 35 միլիոն 582 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման, 38 միլիոն 179 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վ. Համբարձումյան փողոցի միակողմանի եւ 170 մետր երկկողմ մայթի կառուցման համար։

Տեսանյութեր

Լրահոս