Մակրոնի այցի կապակցությամբ Սպիտակ տանը պետական ընթրիք է մատուցվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում առաջին պետական ընթրիքն է կազմակերպել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի այցի կապակցությամբ: Ընթրիքին ներկա են գտնվել հանրահայտ աստղեր, օրենսդիրներ, արդյունաբերական ոլորտի հսկաներ:

«Այսօր մենք տոնում ենք Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքը: Կեցցե՛ Ֆրանսիան և Աստված օրհնի Ամերիկան», – ասել է Ջո Բայդենը:

Մակրոնը հավելել է, որ երկու երկրները կիսում են նույն արժեքները:

Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն էր ժամանել նոյեմբերի 29-ին: 2017 թ.-ին նախագահությունը ստանձնելուց հետո սա Մակրոնի երկրորդ պետական այցն է Միացյալ Նահանգներ: 80-ամյա Ջո Բայդենը և 44-ամյա Էմանուել Մակրոնը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միջազգային համաժողովների ընթացքում, սակայն առաջին անգամ է, որ երկու նախագահներն առիթ են ունենում այսքան երկար ժամանակ անցկացնել միմյանց հետ:

Պետական ընթրիքն ամփոփեց Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի այցը ԱՄՆ:

Տեսանյութեր

Լրահոս