Ավստրալիայում 11 երեխա եւ մեկ չափահաս է տուժել գիտափորձի ժամանակ պայթյունի հետեւանքով

12 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, վերքեր են ստացել ավստրալական Սիդնեյի դպրոցներից մեկում կատարված գիտափորձի ժամանակ, հաղորդել է ABC հեռուստաալիքը:

Այդ մասին  տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին (Երեւանի ժամանակով 06:20-ին):

«Տասնմեկ երեխայի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել դպրոցում գիտափորձի ժամանակ պայթյունից հետո… Մեկ չափահաս նույնպես մակերեսային այրվածքներ է ստացել միջադեպի հետեւանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, երեխաներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վնասվածքներով եւ այրվածքներով, մնացած ինը երեխաները հիվանդանոցում են գտնվում մակերեսային վնասվածքներով: Շտապ օգնության աշխատողի տվյալներով, որին վկայակոչում է հեռուստաալիքը, երեխաներն ստացել են կրծքի, դեմքի եւ ոտքերի այրվածքներ:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, խոսքը 10-11 տարեկան երեխաների մասին է:

Իշխանությունները պատահարի հետաքննություն են անցկացնում:

Տեսանյութեր

Լրահոս