Իմունոլոգը նշել է իմունիտետի ամրապնդման տասը լավագույն մթերքները
Բժիշկ-ալերգոլոգ, իմունոլոգ, մանկաբույժ Ելենա Պարեցկայան թվարկել է տասը մթերք, որոնք կօգնեն լրացնել օրգանիզմում յոդի պաշարները և ամրապնդել իմունիտետը։
shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասնագետի կարծիքով՝ յոդի պակասի դեպքում տառապում է ամբողջ օրգանիզմը։ Յոդի պակասը բացասաբար է ազդում երեխաների աճի և զարգացման վրա։ Նրանք ավելի վատ են սովորում, իսկ մեծահասակների մոտ իմունային պաշտպանության մակարդակը և կատարողականը նվազում են: Յոդի երկարատև պակասը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների։
Ըստ Պարեցկայի` լոռամրգին, ելակը, սալորաչիրը, ծովախեցգետինը, ձողաձուկը, թունան, հնդկահավը, կճեպով կարտոֆիլը, սպիտակ լոբին և ծովային կաղամբը հիանալի աշխատանք կկատարեն օրգանիզմը յոդով հագեցնելու համար:
Այս բոլոր մթերքները յոդի և այլ միկրոէլեմենտների և վիտամինների հիանալի աղբյուր են: Դուք կարող եք որոշել յոդի պակասը օրգանիզմում՝ ուշադրություն դարձնելով մի քանի ախտանիշների․ դրանք են՝ ապատիա և քնկոտություն, դյուրագրգռություն, առիթմիա, զարկերակային ճնշման բարձրացում, կրծքավանդակում անհանգստության զգացում, գլխացավեր, ախորժակի կորուստ, մազերի և եղունգների հետ կապված խնդիրներ, ուշադրության վատթարացում և եղանակի փոփոխությունների նկատմամբ զգայունություն: