Բաժիններ՝

ԱՄՆ-ը ռուսաստանյան մի քանի բանկերի հետ երկարացրել Է գործարքները մինչեւ մայիսի 15-ը

Միացյալ Նահանգները մինչեւ 2023 թվականի մայիսի 15-ը երկարացրել Է Էներգետիկայի հետ կապված գործառնությունների թույլտվությունը ռուսաստանյան այն բանկերի հետ, որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ներքո:

«Բոլոր այն գործառնությունները, որոնք արգելվել են նախագահի թիվ 14024 հրամանագրով, Էներգետիկայի հետ կապված հետեւյալ կազմակերպություններից մեկի կամ մի քանիսի մասնակցությամբ, թույլատրվել են մինչեւ (…) 2023 թվականի մայիսի 15-ը»,-ասվում Է լիցենզիայում, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից: Իրավական անձանց թվում, որոնց թույլատրված են նման գործարքներ, «ՎնեշԷկոնոմբանկն» Է, «Օտկրիտիե» բանկը, «Սովկոմբանկը», «Սբերբանկը», ՎՏԲ բանկը, «Ալֆա բանկը», ինչպես նաեւ նրանց հետ կապված կազմակերպություններն ու ՌԴ Կենտրոնական բանկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930