Բաժիններ՝

Նոր Նորքում 8-10 շուն սատկել է անհայտ նյութով լցված նրբերշիկ ուտելուց հետո

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս