Բաժիններ՝

Meta-ն աշխատակիցների ընդգրկուն հեռացումները կսկսի նոյեմբերի 9-ին

Ամերիկյան Meta Platforms Inc.-ը նոյեմբերի 9-ին կսկսի հաստիքակազմի ընդգրկուն կրճատման գործընթացը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով լրատվական աղբյուրների:

«Meta Platforms Inc.-ն աշխատակիցներին կսկսի հեռացնել նոյեմբերի 9-ի առավոտյան. այդ մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ղեկավարներին հայտնել է նոյեմբերի 8-ին»,- գրում է հրատարակությունը:

Թերթը նշում է, որ «առաջիկա կրճատումները, ինչպես սպասվում է, կվերաբերեն ընդհանուր առմամբ հազարավոր աշխատակիցների, եւ, հավանաբար, այսօրվա դրությամբ խոշորագույնը կդառնան տեխնոլոգիական հատվածում»:

Ավելի վաղ հաղորդվել էր հաստիքացուցակի կրճատումներ սկսելու վերաբերյալ աշխատակիցներին ծանուցելու Meta-ի պլանների մասին:

Սեպտեմբերի վերջին Meta-ի հաստիքակազմում կար ավելի քան 87 հազար մարդ:

2020-2021 թվականներին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել է ավելի քան 27 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ եւս 15,3 հազարով:

The Wall Street Journal-ը գրել է, որ Meta-ն պլանավորում է առաջիկա ամիսներին ծախսերը կրճատել առնվազն 10 տոկոսով, այդ թվում՝ աշխատակիցների մի մասին հեռացնելու հաշվին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս