Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով
Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայում դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք քանիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար, բայց նաեւ քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ ներկայում մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ Կիեւում կոդավորվել է, այսինքն՝ օրենքի տեսք է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որեւէ բանակցություն չշարունակվի»,-Պեսկովն ասել է լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: