Շտապօգնության մեքենաները կաշխատեն ձմեռային ռեժիմով
«Նախորդ շաբաթ եղել է 4813 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1014 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 412, հիվանդանոց է տեղափոխվել 169 երեխա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս շաբաթվա ընթացքում շտապօգնության մեքենաների անվադողերը կփոխվեն և կաշխատեն ձմեռային ռեժիմով:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում հին անվադողերը:
Թագուհի Ստեփանյանը պատասխանեց, որ պահեստավորում են:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց համայնքային ենթակայության կառույցներում փոխարինված այն անվադողերը, որոնք այլևս անհրաժեշտ չեն, Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցով ուղարկել սահման: