Բաժիններ՝

Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում բարձր գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացման պահանջով

Հազարավոր մարդի հավաքվել են Մադրիդի Պլազա Մայոր հրապարակում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի պայմաններում: Այս մասին հայտնել է Reuters-ը:

«Առանց աշխատավարձի բարձրացման արժանապատվություն չկա»,- վանկարկել են ցուցարարները։

Ոմանք ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Աշխատավարձի բարձրացում կամ սոցիալական պայքար»:

Իսպանիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 7,3 տոկոս՝ ամառվա ամիսներին նկատվող 10 տոկոսից ավելի գնաճի ցուցանիշի համեմատությամբ: Անցյալ ամիս եվրոգոտու սպառողական գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ 10,7 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս