«Մենք փոխարժեքի կանխատեսում չենք անում»․ Մարտին Գալստյան

«Մենք փոխարժեքի կանխատեսում չենք անում. մենք կանխատեսում ենք անում գնաճի, ու մեր խոստումն այն է, որ մյուս տարի գնաճը բերելու ենք իր թիրախին: Ինչ վերաբերում է փոխարժեքին և իր հետևանքներին, բնականաբար, կլինեն ընկերություններ, որոնք տուժում են:

Բայց մենք հանձնառություն էինք վերցրել ԿԲ վրա, որ առևտրային բանկերի գործընկերների հետ աշխատելու ենք  ու փորձելու ենք ածանցյալների շուկան զարգացնել ու բերել մակարդակի, որ կարողանայինք օգնել տնտեսվարողներին»,- հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե դոլարի փոխարժեքը հատեց 400 դրամի սահմանը, որից տուժում են ՏՏ ոլորտը, արտահանումները, և պատասխանելով հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան փոխարժեքի առնչությամբ:

Մարտին Գալստյանը հավելեց՝ պայմանավորվածությունների համաձայն՝ ԿԲ-ն իր նորմատիվ իրավական ակտերով թուլացումներն արել է, ինչը պետք է նպաստեր առևտրային բանկերի մոտ ածանցյալների առաջարկի հանդես գալու տենդենցի մեծացմանը, ապա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ գրեթե բոլոր խոշոր առևտրային բանկերը ածանցյալներ են առաջարկում:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս