Սպասվում է Իրանի խորհրդարանի խոսնակի այցն Ադրբեջան
Առաջիկայում Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆը կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը՝ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը նշել է, որ այցը դրական դեր կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։