Հետախուզվող Ռադիկ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 41-ամյա Ռադիկ Ա.-ն, որը հունիսի 24-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: