Քիմ Քարդաշյանը տուգանվել է 1,26 մլն դոլարով անօրինական կրիպտոարժույթի գովազդի համար
Դերասանուհին համաձայնել է տուգանք վճարել EthereumMAX-ի գովազդից ստացված եկամուտների մասին տեղեկությունը չհրապարակելու համար։
ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տուգանվել է 1,26 մլն դոլարով՝ EthereumMax (EMAX) կրիպտոարժույթը սոցցանցերում գովազդելու համար՝ չբացահայտելով գովազդից ստացած եկամուտը, ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։
Որոշման մեջ ասվում է, որ Քարդաշյանը չի բացահայտել, որ իրեն վճարել են 250,000 դոլար՝ Instagram-ի իր հաշվում EMAX թոքենների մասին հաղորդագրություններ տեղադրելու համար: Քարդաշյանի գրառումը ներառում էր հղում դեպի EthereumMax կայք՝ պոտենցիալ ներդրողների համար թոքեններ գնելու հրահանգներով:
«Տիկին Քարդաշյանի գործը հիշեցնում է հայտնիներին և մյուսներին, որ օրենքը պահանջում է հանրությանը բացահայտել, թե երբ և որքան են նրանք վճարվում արժեթղթերում ներդրումները խթանելու համար»,- ասաց SEC-ի նախագահ Գարի Գենսլերը:
Դերասանուհին խախտել է արժեթղթերի մասին դաշնային օրենսդրության դրույթը, որն արգելում է գովազդը, ասվում է փաստաթղթում։ Չընդունելով կամ հերքելով SEC-ի մեղադրանքները՝ Քարդաշյանը համաձայնել է վճարել 1,26 միլիոն դոլար, որը ներառում է 260,000 դոլարի փոխհատուցում իր ստացած գովազդից, տոկոսներ և 1 միլիոն դոլար տուգանք։
Սիրարփի Աղաբաբյան