Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Թրեյսի
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։