Բաժիններ՝

Սեւանա լճից ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր

Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետրի վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։

2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 155 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցված են սեպտեմբերի 19-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս