Ի՞նչ անենք, Նոր Արաբկիր այգին փակենք, ասենք` չնայե՞ք. Քաղաքապետը՝ բնակիչների պահվածքի մասին

Երևանի քաղաքապետարանում այսօրվա գործակարգավորական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացրեցին, որ Նոր Արաբկիր այգում շատրվանների ջրահեռացման հարցով խնդիր է առաջացել:

«Կողքի բազմաբնակարան շենքի սեփականատերերի հետ խնդիր է առաջացել, բայց մինչև շաբաթվա վերջ հարցը կլուծվի: Գիծն իրենցն է, թույլ չեն տալիս, որպեսզի միացում արվի»,- ասաց Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչը:

«Այգին բարեկարգել ենք, իրենք են օգտվելու հիմնականում, թույլ չեն տալիս, որ միացնենք: Ի՞նչ անենք, ասենք՝ այգին քաղաքի կողմից է կառուցվել, չնայեք, հա՞: Չեմ կարողանում հասկանալ: Եթե չեմ սխալվում՝ «Վեոլիա ջրի» հետ իրենք խնդիր ունեին, չէ՞, և Քաղաքապետարանը միջնորդեց, որ իրենց ջուրը միացնեն»,- նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս