Բաժիններ՝

Հաստատվել է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը։

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։

Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։45-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս