Բաժիններ՝

BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավաները պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը

BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան Հանրապետություն) պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը:

Այդ մյասին ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում BRICS-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 23-ին հրապարակվել է Հնդկաստանի արտգործնախարարության կայքում:

«Նախարարները պարտավորվեցին հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընգծեցին իրենց կողմնակցությունը երկրների միջեւ տարաձայնությունների եւ վեճերի խաղաղ կարգավորմանը երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով եւ հավանություն տվեցին այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:

Նրանք նաեւ մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում հակամարտությունների սաստկացման եւ շարունակման կապակցությամբ:

«Նախարարները մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում սաստկացող եւ չդադարող հակամարտությունների կապակցությամբ»,- ասված Է ԱԳՆ ղեկավաների հայտարարության մեջ:

BRICS-ի երկրները հայտնել են դիվանագիտական միջոցներով հակամարտությունների կարգավորման կողմնակցությունը: «Նրանք (նախարարները) հավաստեցին քաղաքական-դիվանագիտական միջոցներվ վեճերի խաղաղ կարգավորման կոլեկտիվ ջանքերի՝ իրենց հանձնառությունը եւ ճանաչեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլխավոր պատասխանատվության կրողի դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»,- ասված Է տարածված փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս