Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 59.035 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 59 035-ով՝ նախորդ օրվա 56 126-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է Այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնը մարտի 8-ից ի վեր, երբ արձանագրվել էր 66 576 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 20 324 039 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվն աճել է 110-ով, դա առավելագույնն է մայիսի 17-ից ի վեր: Մեկ օր առաջ արձանագրվել էր 99 մահ՝ ընդամենը համավարակի սկզբից՝ 385 837: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել է 50 020՝ նախորդ օրվա 49 752-ի դիմաց՝ մինչեւ 19 294 876:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է քովիդով 4 178 հիվանդ՝ նախորդ օրվա 4 108-ի դիմաց (աճը՝ 1,7 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 41 տարածաշրջանում եւ նվազել 39-ում, եւս հինգում իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս