ՉԼ. «Ռեալ»-ը, «Միլան»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել են երկրորդ տուրում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
Կայացել են E, F, G, H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
E խմբում «Միլան»-ը տանը 3:1 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամո»-ին, «Չելսի»- «Զալցբուրգ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1:
F խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը և «Սելթիկ»-ը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը, իսկ «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Լայպցիգ»-ի դարպասը:
G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ին 2:1 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ, «Կոպենհագեն»-«Սևիլիա» խաղն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:
H խմբում «Յուվենտուս»-ը զիջել է «Բենֆիկա»-ին (1:2), ՊՍԺ-ն հաղթել է «Հայֆա»-ին` 3:1:
Խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 5-6-ին: