«Կանգնած եմ հայերի կողքին». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտհյա Ռամանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումը խաղաղ հայ բնակչության դեմ:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան հայաշատ բնակավայրի քաղաքային խորհրդի անդամի հայտարարությունը:

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի և առհասարակ ամբողջ աշխարհի հայերի կողքին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի չհրահրված հարձակումները խաղաղ բնակչության դեմ: Ես պատիվ ունեմ ներկայացնելու ընդարձակ ու հզոր հայկական համայնքը Չորրորդ շրջանում, որոնցից շատերը գրկաբաց ընդունեցին ինձ որպես իրենց ներկայացուցչի, և ես խորապես կիսում եմ նրանց տխրությունն ու զայրույթը: Այս անիմաստ բռնությանը պետք է վերջ տրվի, և ես միանում եմ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու՝ Կոնգրեսին ուղղված բարձրաձայն կոչին», – հայտարարել է Նիտհյա Ռամանը:

Տեսանյութեր

Լրահոս