Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից անվտանգության վերաբերյալ ահազանգ է եղել

Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտակայքում նախօրեին իրավապահներ էին մոբիլիզացվել։ Ինչպես «Մթավարի արխի»-ին է հաղորդում, դեսպանության շենքի մոտ պայթուցիկ փնտրողներ էին աշխատում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ԱՄՆ դեսպանատունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն շնորհակալություն է հայտնում Վրաստանի իրավապահ մարմիններին՝ անվտանգության առումով աջակցության համար։

«ԱՄՆ դեսպանատունը բարձր է գնահատում Վրաստանի իրավապահ մարմինների ցուցաբերած աջակցությունն ու համագործակցությունը՝ դեսպանատան տարածքում տեղի ունեցած անվտանգության միջադեպին արձագանքելու համար», — ասված է դեսպանատան կողմից լրատվամիջոցներին տրամադրած տեղեկության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930